Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/464

Այս էջը հաստատված է


Ա ինքնագիր



<ՊՈԵՏՆ ՈԻ ՄՈԻՍԱՆ>*



Այս ցած կյանքից հեշտ ու անթև
Թռչել երկինք, վերև՜, վերև՜,
Ցավեր, հոգսեր- ողջ մոռանալ,
Դժոխք իջնել, դըրախտ գընալ,
Անհուն զգալ, թովիչ երգել...
Ո՞ր բախտից եմ ես քեզ զրկել:
-Օ՜, ո՜ր բախտից... հարցնում է դեռ,-
Տեսեք-տեսեք, այն ի՞նքը չէր,
Սակայն գուցե մոռացել ես,
10 Մի քանիսը համրեմ դե տես.-
<...> Չի կարելի խեղճ գյուղացուն
Գերի շինել ու տարին բուն
Տանել-բերել ու թալանել,
____________
* Ընդամենը 305 տող պարունակող այս ինքնագրից այստեղ տպագրվում են միայն այն մասերը, որոնք չեն կրկնվում «Վտակ» ժողովածուի բնագրերում կամ որոշակի տարբերություններ ունեն նրանցից։ Տրվում են նաև այն հատվածները, որոնց վրա պահպանվել են մշակման աշխատանքի հետքերը։ Տողերի համարակալման ժամանակ, սակայն, հաշվի են առնվել նաև կրճատված մասերը, որոնց տեղերը ցույց են տրվում <...> նշանով։ Այդ մասերի այն տողերը, որոնք տարբերվում են «Վտակի» փորձատիպից, բերվում են այս հրապարակումից անմիջապես հետո։
7-8 Օ՜, ո՜ր բախտից... անմեղ գառը.
Ո՞վ է տեղյակ... ո՞վ է խառը...
10 Մի քանիսը համրեմ, գուցե հիշես։