70
Այրու պղինձն աճուրդ անել...
Եվ բանը վերջն այնտեղ հասավ,
Որ գրեցի մեծիս պարսավ,
Այնտեղից էլ ես դուրս եկա,
Շուտով հայտնի կանտոր ընկա:
125
<...> Բանաստեղծն արդեն տանջանքից հոգնել,
Ուզում է քընել, հավիտյա՛ն քընել...
Նորա թախծալի հոգու մըռայլում
Դուք եք միմիայն կենդանի փայլում.
<...> Եվ մեր աշխարհքում ողջ էլ նրա հետ
160
Սկսեցին ծաղրել- վա՜յ, պոե՜տ, պոե՜տ.
[Պոետը այսպես ծաղրատեղ դարձավ
Ու էլ չազատվեց, թեև սրտացավ]
Թեև ընկերներս իրանց երգերում
Բարկանում էին, սպառնում, գրում-
«Լո՛ւռ կացեք, խոզեր, ագռավներ, շներ»,-
Եվ ուրիշ տեսակ շատ թունդ-թունդ բաներ,
Եվ բանը մինչև այն տեղը հասավ,
Որ մի խըմբագիր վերջապես ասավ-
-Թողե՛ք, պարոններ, ի սեր աստըծու,
170
Բանաստեղծ չէ սա, այլ լոկ տիրացու...
Արածդ հիմա հասկանո՞ւմ ես դու,
Բանաստեղծ շինել մի անմեղ մարդու
Բերանը դընել հիմար երգերը
Ու բերել ձըգել հայոց երկիրը.
Այս բա՞ն է, Մուսա,
Դե, ինքըդ ասա։
________
171
Այրու թավեն ծախու հանել...
159
Եվ մեր աշխարհքը ողջ էլ նրա հետ
150 ա Սկսեց ինձ ծաղրել- վա՜յ, պոե՜տ, պոե՜տ...
բ Ասավ ու ընկավ-վա՜յ, պոե՜տ, պոե՜տ...
163
Մեր ողջ պոետները իրանց երգերում
169-170-Թողե՛ք, պարոններ, ի՞նչ եք սկըսել,
Մինչ անգամ չարժե դրանից խոսել.