Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/466

Այս էջը հաստատված է

-Միթե հիրավի հայոց աշխարհքում
Մարդիկ պոետին իսկի չեն հարգում։
Միամիտ Մուզա, ի՞նչ ես պահանջում.
108 Ոչ թե չեն հարգում, չեն էլ ճանաչում։
<...> Օրինակ՝ թող գնա դառնա բուղգալտեր,
Ու կամ թե չէ՝ տերտեր,
Իսկ թե համառի ու մնա պոետ,
Ի՞նչ հաշիվ ունի ազգը նըրա հետ,
Ազգը հո նըրան չի խնդրում գրի…
200 Թերթն Էլ փող չունի, թե որ վճարի…
Թող ինչպես ուզի, տառապի մենակ,
Պիտի մըտրակենք մենք Էլ շարունակ։
[Վերջապես, ես մի պատմություն գիտեմ,
(Մի ուրիշ անգամ երկար կըպատմեմ).
_________
177-178-Ո`հ, ի՛նչ ես ասում. հայոց աշխարհքում
Միթե պոետին իսկի չեն հարգում՛

177-178 տողերի միջև՝

Բայց ինձ այն ասա-
179 -Է՛, հիմար Մուսա, ի՞նչ ես պահանջում.
 
Լուսանցքում կատարված հավելումներ.

Եվ ոչ միայն ինքը -իրան մեծերն Էլ
Որ [այդպես անմիտ մարդիկ են ծնել
Որոնք կուրորեն չեն տեսնում իսկի
Մեր վեհ կողմերը ու <1 անընթ.>]
<2 անընթ. տող>
Եվ լուռ <...> մեր <1 անընթ. >
Փայտի ծայրն առավ իրան գլխարկը.
-Իրանք Էլ են խենթ, իրանց գործերն Էլ
ա Որ չեն հասկանում մեծությունը հայ ազգի
բ Որ չեն հասկացել ու չեն <1 անընթ.> մեզ
Եվ այն մեծերին, որ ունեն ոսկի,
Որ բանաստեղծ են եղել վերջապես.
203-208 տողերը վերցված են մեծ փակագծի մեջ: 203 տողի սկզբում
դրված է աստղանիշ և տողատակում կա հետևյալ բացատրությանը.
«Այլ բան, եթե տերտեր լիներ, պետք Է ապահովվեր, որ իր պաշտոնին լիներ անթերի»:

Լուսանցքում արված է հետևյալ հավելումը.

 Մուսան հարցնում Է սրանց.
-Ա՛հ, ինչ ես ասում, նրանք լավ մարդիկ են.