Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/467

Այս էջը հաստատված է


Նեղն ընկան մի օր պոետն ու շունը.
Ոչ ոք չըմըտավ պոետի տունը,
Բոլորը նրանից կանգնեցին հեռու,
Սակայն նա գնաց շանը փրկելու]
…Եվ շատ զարմացավ, որ հին պոետն էլ
210 Չէր կարող շան պես կարեկից գտնել…
Դե այս բոլորը որ տեսնի-լըսի,
էլ այս աշխարհքում ո՞ր խենթը կուզի
Ունենալ երգի-թեկուզ հենց հանճար-
Ու միշտ խանգարված տառապել անճար:
-Ո՜հ, թշվառ երկիր: Բայց, երկինք վկա,
Դու սուտ ես ասում, թե ոչ ոք չըկա.
Ճանաչում եմ ես զգայուն մեկին,
Որ քո երգերին տալիս է լավ գին։
-Հա՛, ճշմարիտ է, սակայն նա ինձ հետ
220 Մեր Զուռնին էլ է համարում պոետ,
Պառնասի գլխին, որ չունի ծանոթ,
Շինում է բռնի բառեր, վանկ ու ոտ,
Գրում այնպիսի անճոռնի բաներ,
Որ խըմբագիրը միմիայն հավան էր...
[-Հա՛, մի օր, երբոր կարիք ունեցա,
Նրա ճաշակն ու միտքն էլ իմացա։
Հա՛, նա էլ -երբոր բանն իրան հասավ,
Իրան խորհուրդն ու [խրատը] չզլացավ.
[Խնդիրքս մերժեց, ապա խըրատեց,
(Այսինքն-անկեղծ կարծիքը հայտնեց)],
Թե՝ այդ ի՞նչ է, մի բանի չես,
240 Բաս ե՞րբ պետք է դու ամաչես.
__________
219 -Հա՛, ճշմարիտ է, տողին մի կոպեկ
209-210 և 215-225 տողերը ձախ կողմից առնված են փակագծերի
մեջ:
235-236 տողերի դիմաց՝

Թե բանաստեղծին չի կարելի գործ հավատալ-
Բայց իր խորհուրդը չըգլացավ