Ընդամենը մի երեք տող,
Իմաստը նոր, հանդերը ճոխ,
Եվ լիքն այնքան մեծ-մեծ բաներ-
Խեղճ բանաստեղծն էլ ի՞նչ աներ։
-Բացը դա դեռ պոետ չի-
Իզուր կըտան <...>
-է՛հ, ի՞նչ անենք- թող չըդառնա,
Թե որ բանը ձախորդ գնա,
Այն ժամանակ կըհեռանա,
10
Կերթա կապրի առանց հանգի
Ու լող կըտա ծովում կյանքի-
Աղա՜տ- ինչպես ինքը կուզի-
Ոչ սիրտ մաշի, ոչ վեճ լսի...
Ես իմ հոգին, լավ է այնպես,
Թե չէ՝ նայիր այս ինչ եմ ես...
-Պոետ ես դու.
Այդտեղ եմ գալիս
Այդ եմ ահա ես էլ լալիս-
Թող լինեի մի կեղեքիչ,
20
Փող դիզեի <1 անընթ.> քիչ-քիչ,
Ճիշտ է, առաջ կասեին «ցեց»,
Բայց շուտով կըդառնայի ազգի մեջ «մեծ»։
Թող լինեի մի տերտեր,
Խաչը վզիս <...>
Թող լինեի- թեկուզ տգետ,
Մի <...> մի վարդապետ-
_________
5
Բայց դա չի կարող պոետ դառ<նալ>
7
է՛հ, ինչ անենք- [այն ժամանակ էլ նա]
9 ա Խաղաղ սրտով կըհեռանա
բ Երբոր ուզի, կըհեռանա
13
Ոչ սիրտ մաշի, ոչ դատ լսի...
20
Որ հառաջ <2 անընթ.> քիչ-քիչ
22
Բայց շուտով կըդառնայի բոլորից «մեծ»