'
Թող լինեի մի կեղեքիչ,
Փող գիզեի ու քիչ-քիչ,
Առաջ թեև գազան ու ցեց-
Դառնայի շուտով ես մեծ,
[Աստծո] Եվ բարերար, և խելացի,
Մեռած օրս էլ պսակ տային
Իր որբ ազգից միակ հային։
Կամ թե տերտեր լինեի թող-
Խաչը վզիս մեռել թաղող-
10
Սուփրի վերև միշտ նըստեի,
Իմ բանը դըրըստեի,
Ազգն էլ աչքը տնկեր վրաս,
Մեր փրկիչը դու ես որ կաս,
Եվ ծակ բերան ու թերթեր
<1 անրնթ.> էին՝ տերտեր, տերտեր...
Թող լինեի- հարկավ տգետ,
Ձրիակեր մի վարդապետ,
Որ կազմեին խոլ ու գիտուն
Իմ անունով կուսակցություն,
20
Աջահամբույր միշտ բերեին,
Ձեռս ու փեշերս համբուրեին-
Ահա այսպես բան լիներ մարդ,
Գնար ապրեր լի ու հանդարտ-
Թե չէ լինել ի ծնե գերի
Մերկ մուսայի ու երգերի,
Որդիք ու կին թողած բախտին,
Մերձավորի ծաղր ու ծանակ,
Ուժից ընկնել անժամ տնակ,
_____________
4 Կըդառնայի բոլորից մեծ,
բ Կըդառնայի հետո ես մեծ,
11
Իմ ապրուստր դըրըսերի,
13
Թե մեր փրկողը դու ես որ կաս,
22-23 Ահա այսպես բան լինի մարդ
Գնա ապրի լի ու հանդարտ