Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/482

Այս էջը հաստատված է

<8>


Այդպես ոգեվեր դեռ իրան օրում
Չի եղել նույնիսկ մեր Մայր աթոռում,
Ով թշվառ երկիր, անհոգի մարդիկ,
Դե, անբախտ ընկեր, եկ տանեմ երկինք.
Առանց հոգնելու, առանց <...>
Այնտեղ կապրես այս կյանքից հեռու.
-Իրավ, այս կյանքից ես շատ եմ զզվել,
Այդ լավ է, Մուսա, երկինքը սուզվել-
Բայց ես ունեմ կին, շատ երեխաներ,
10 Երկնքում նրանց տեղ կըլինե՞ր.
-Ո՜հ, դու կորցրիր ձիրքերդ ինձ հասկանալու,
Կամ կուզես թողնեմ, բարձրացնեմ ինձ հետ
Ու Պառնասի ծայր երանավետ-
Աստծու ձայները կըլսես այնտեղ,
Կըտեսնես դու կայծակներն ահեղ-

             

___________


Նստել Պառնասի վսեմ գագաթին
Ու բարձրից նայել այս տխմար խալխին <...>
_________
4 Դե, լսի, ընկեր- եկ թըռչենք երկինք
8 Այդ լավ է, Մուսա, թռչեմ, ես էլ եմ ձանձրացել
11 Օ՜, դու կորցրիր ձիրքերդ ինձ հասկանալու
16 Նստել Պառնասի երջանիկ գլխին
17 ա Ու բարձրից նայեք կայծակին, շանթին
   բ Ու բարձրից նայել այդ տգեղ խալխին