Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/51

Այս էջը հաստատված է


Վերա հավաքված գիշակեր թռչուն,
Գիշատող գազան, մի լեշ են ուտում,
Քշեցինք նրանց,― տեսնենք մի դիակ
Ի՜նչպես սոսկալի, ի՜նչպես այլանդակ
Շատ տգեղ էին և զարհուրելի
250 Սիպտակ շարքերը բաց ատամների.
Դատարկ աչքերի փոսից էլ, կարծես,
Տխուր հայացքով նայում էր նա մեզ։
Դեմքին ու լեշին երկար նայեցինք.
Վերջը շորերից միայն ճանաչեցինք,
Եվ պատառոտած նրա դիակը
Քարշ տվինք հասցրինք այն ծառի տակը։
Թաղեցինք այնտեղ և փախանք թաքուն։
   ― «Աստված ողորմի Մհեի հոգուն».
Մի բերան ամենքն ասացին սրտով
260 Եվ ահակալած հեռացան փութով։

VIII

   Գնում է ճամփան մտնում մի ավան,
Տխուր, կիսավեր հայի բնակարան,
Եվ այդ ավանի նույնիսկ առաջին
Տան շեմքում կանգնած դեռահաս մի կին,
Երեսը ծածկած բարակ քուշուշկով,
Առաջին ճամփին նայում է ուշքով.
Այդ ճամփով մի օր նրա սիրելին
Գնաց հեռու տեղ, չըդարձավ կըրկին։

IX

   Տարիներ անցան, և աչքը ճամփին
270 Մնաց նայելիս նորահարս Մեհրին.
Ձեռքերը ծոցին, աչքերը լցված
Նայում էր, խոսում նա տարակուսած.
   ― Ա՜խ, մի ծիտ դառնամ, թռչեմ ու գնամ,

45