Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/525

Այս էջը հաստատված է

թավադին և երեք եղբայրների հետ ղաչաղ է ընկնում սարերը։ նրանց միանում են ուրիշ դժգոհներ, կտրիճներ։ Տարիներով ցարի կառավարությունն իր ստրաժնիկներով, կազակներով չի կարողանում նրանց բռնել:

Օհաննեսը պատանի հասակից տենչացել է գրել մի պոեմ` նրանց հերոսական կռիվների մասին. «Հառաչանք» պոեմի զարմանալի գեղեցիկ հատվածն այդ չիրականացված պոեմի թանկագին մնացորդն Է» (ԹԺՀ, 17):

Նույն պատմությանը շատ ավելի մանրամասն անդրադառնում է Ներսիսյան դպրոցում Թումանյանի դասընկեր, հետագայում հայտնի մանկավարժ Սիմեոն Հովվյանը (տե՛ս նրա «Հուշեր Հովհաննես Թումանյանի կյանքից», «Մարտակոչ», Թիֆլիս, 1923, 18 ապրիլի, № 43, «Մեր Ուհանեզը», ԹԺՀ, 249-256)։ Մասնավորապես, նրա հուշերից պարզվում է, որ Չոփուռի տղաների պատմությունը Թումանյանին հուզել և զբաղեցրել է ոչ միայն իբրև սոցիալական անարդարության դեմ մղված պայքարի օրինակ, այլև անձնական-կենսագրական առումով։ Թիֆլիս հասած տագնապալի լուրերի ազդեցության տակ, որոնց համաձայն Չոփուռի տղաներից վտանգ էր սպասվում նաև ապագա բանաստեղծի հոր՝ հանիրավի ամբաստանված Տեր-Թադեոսի կյանքին, պատանի Թումանյանը 1885 թ. աշնանը թողնում է ուսումը Ներսիսյան դպրոցում և շտապում է հայրենի գյուղ: Այստեղ նա հանդիպում և մտեիմ Չոփուռի տղաներից կրտսերի՝ Ռամազի հետ, հասկանում Է նրանց պայքարի բուն պատճառն ու նպատակները։ Այդ ժամանակ Էլ նրա մեջ ծագում Է նրանց մասին պոեմ գրելու միտքը։ «Նա շատ հաճախ թե ինձ և թե ուրիշներին հայտարարել Է, որ պատրաստվում Է մի պոեմ գրելու, մի տեսակ դյուցազներգություն Չոփուռի տղերանց կյանքից,— հիշում Է Ս. Հովվյանը։ —Հովհաննեսն այդ շրջանում կարծես մի յուրատեսակ Կարլ Մոորի Էր նմանում. նա խորհուրդ Էր տալիս մեզ a’la Կարլ Մոոր -գնալ Բոհեմյան (այսինքն՝ Լոռվա) անտառները, կազմել ավազակային խմբեր և վրեժ առնել ցարական պրիստավներից ու ստրաժնիկներից ձքավոր գյուղացիությանն այնքան անլուր զրկանքներ տալու, հարստահարելու համար...» (ԹԺՀ, 255-256):

Շիլլերի ռոմանտիկական դրամայի հերոսների և Չոփուռի տղաների համադրությանը հանդիպում ենք նաև ուրիշ ժամանակակիցների մոտ։ Թումանյանի մի ուրիշ նախկին դասընկեր՝ Տ. Վերանյանը 1890 թ. դեկտեմբերի 27-ի նամակում, ողջուներով բանաստեղծի առաջին գրքի երևան գալը, ավելացնում Էր. «Հիշո՞ւմ ես «Ավազակները», հիշո՞ւմ ես Չոփուռի տղերքը։ Քո տեղը որ լինեի, նրանց Էլ կանմահացնեի...» (ՈՒՀ 4, 295)։ Այսպիսով, 1890-ական թթ. Չոփուռի տղաների հերոսական և ողբերգական պատմության գեղարվեստական մարմնավորման խնդիրը գիտակցվում Էր իբրև հասունացած և անհրաժեշտ պահանջ։ Հատկանշական Է, որ սկսած 1894 թվականից այդ մասին շատ Է խորհել նաև երիտասարդ Ավետիք Իսահակյանը՝ «Չոփուռի տղաների» թեման մտցնելով իր գրելիք