Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/526

Այս էջը հաստատված է

կարևորագույն երկերի շարքը։ 1894 թ. դեկտեմբերի 31-ին նա իր օրագրում նշել է. «Չոփուռի տղերքը» ես կգրեմ արձակ, hեքիաթի պես կարճ, ոտանավորի պես նմանահնչյուն բառերով լի, կտրուկ ու թեթև՝ միշտ պատկերավոր ու փոփոխական պատկերներով» (Ավ. Իսահակյան. Հիշատակարան, Երևան, 1977, էջ 150, տե՛ս նաև 70, 102, 151, 235 էջերը)։

Անտարակույս, «ավազակ եղբայրների» մասին ունեցած տեղեկությունների hիմնական աղբյուրներից մեկը Ավ. Իսահակյանի համար եղել է Թումանյանը, որի հետ նա ծանոթացել էր 1892 թ.: Լոռու անտառներում և ձորերում սոցիալական արդարության համար մարտնչած եղբայրների պատմությունը ոգեշնչել է նաև Վրթանես Փափազյանին։ Այդ պատմությանը նա անդրադարձել է 1904 թ. տպագրած «Չռչռ քար» պատմվածքում, որը հեղինակի «Պատկերներ գյուղից» շարքի կենտրոնական, իր սոցիալական բովանդակությամբ առավել ցայտուն երկն է։

Հայ գրականության մեջ գյուղացիության տարերային ընդվզումները պատկերող երկերի շարքն սկսվում է Ղ. Աղայանի «Երկու քույր» վիպակով (1872), շարունակվում է Պ. Պռոշյանի «Հունոն» վեպով (1900), Վ. Փափազյանի հիշյալ պատմվածքով և այլ երկերով։ «Հառաչանք» պոեմը, չնայած անավարտ լինելուն, այդ շարքի բարձրագույն գեղարվեստական արտահայտությունն է, ուր անմոռաց գծերով ցուցադրվում է ժողովրդական զանգվածների սոցիալական գիտակցության հասունացման ընթացքը բուրժուադեմոկրատական հեղափոխության նախապատրաստման դարաջրանում:

ԱՆՈԻՇ

(Էջ 79, 247)

Պոեմի առաջին տարբերակը Թռւմանյանի կենդանության ժամանակ տպագրվել է միայն մեկ անգամ՝ ԲՄ II, էջ 3—9: Այնուհետև՝ Եժ II, 319—339: Սույն հատորում հրատարակվում է երրորդ անգամ։ Այդ տարբերակի ինքնագրեր չեն պահպանվել։

«Անուշի» երկրորդ՝ էապես վերամշակված տարբերակը առաջին անգամ տպագրվել է 1903 թ.՝ ԲԹ, էջ 93—127։ Այնուհետև Թումանյանի կենդանության ժամանակ ևս յոթ անգամ՝ առանձին ոչ մեծ լրացումներով և ճշտումներով, որոնք ցույց են տրվում բնագրային տարբերությունների բաժնում։ Այդ հրատարակություններն են. ա) Առանձին գրքով, Թիֆլիս, 1904, «Հայ բանաստեղծներ» մատենաշարով, հրատ. Ստ. Լիսիցյանի և ընկ. № 2, 40 էջ, բ) ԲԲ, 1908, էջ 117—149, գ—դ) ՀԳ, հ. Ա, Թիֆլիս, 1909 (1֊ին տպ.), 1914 (2֊րդ տպ.), էջ 112 — 124, ե) Առանձին գրքով, Թիֆլիս, 1916, հրատ. «Լույս» ընկ., 48 էջ, զ) ԲՊ, 1922, էշ 179—214, է) ԳԳ, Թիֆլիս, 1922, էջ 216—239։ Պոեմը մտել է Եժ II, 45—71։