Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/528

Այս էջը հաստատված է

մեջ տպել տալու: Իմ կարծիքով՝ այդպիսի մի գեղեցիկ պոեման, որը ճոխ զարդ էր կազմելու քո «Բանաստեղծությունների» է II հատորի համար, ամսագրում տպվելով անշուշտ կորցնելու է յուր հարստությունը... Ուրիշ մանր-մունր բանաստեղծություններ կամ փոքրիկ պոեմաներ, որոնց նմանը էլի ունես, կարող ես երբեմն «Մուրճի» մեջ տպել տալ, դրա դեմ ոչինչ չունեմ» (ՈԻՀ 4, 301):

Իրոք, պոեմն աոաջին անգամ տպագրվեց 1892 թ. ԲՄ II ժողովածուի սկզբում։ Վերջում նշված է պոեմի գրության թվականը՝ 1890։

«Անուշի» այդ առաջին խմբագրությունը (728 տող), որն արտատպված է սույն հատորի տարբերակների բաժնում, մեկն է այն երկերից, որ երիտասարդ Թումայանը գրել է հայրենի գյուղաշխարհի մասին իր պատկերացումների և տպավորությունների հիման վրա։ «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառման մեջ նա գրել է. «Գևոյի, Ալեքի, Օսմանի և այլն աղջիկ փախցնելը և Անուշը» (ՈԻՀ 2, 420)։ Սակայն նման դեպքերը, հասկանալի է, բանաստեղծի համար եղել են միայն արտաքին ազդակ` գրելու իր ամենից ծավալուն և համապարփակ պոեմը, որի մեջ պիտի արտահայտվեին նրա ըմբռնումները հայրենի եզերքի անցյալի ու ներկայի, անհատի և նահապետական միջավայրի, մարդու և բնության փոխհարաբերության մասին։

«Անուշի» առաջին տարբերակը հասարակության կողմից ընդունվեց իբրև երիտասարդ բանաստեղծի տաղանդի հասունացման վկայություն։ ԲՄ II ժողովածուի առթիվ գրած գրախոսության մեջ Աղայանը փաստորեն անդրադարձավ միայն այդ պոեմին («Հովհ. Թոոմանյանցի «Անուշ»-ից մի ճաշակ», ՄՃ, 1893, № 8) և բանաստեղծի հայտնությունը բնութագրեց այսպես. «Վերջին ժամանակներս մեր գրականության նորատունկ բուրաստանի մեջ մինը մյուսի ետևից դուրս եկան նոր-որ ծաղիկներ, նորերումս փթթեց մի նոր ծաղիկ ևս. անուշահոտ և համեստ, ինչպես վճիտ աղբյուրների ափերում բուսած մանուշակը Գուգարաց աշխարհում» (Ղ. Աղայան, Երկերի ժողովածու, հ. 3, Երևան, 1963, Էջ 221-222)։

Ընկերներից և բարեկամներից ստացված նամակներում «Անուշի» մասին արտահայտվեցին տարբեր կարծիքներ։ Այսպես, Գրիգոր Վանցյանը 1883 թ. ապրիլի 8-ի նամակում, նշելով նոր գրքում բանաստեղծի կատարած լուրջ առաջընթացը («զուտ բանաստեղծական-գրական-գեղարվեստական բաժնում անցյալի հետ համեմատած անտարակույս մեծ առաջադիմություն ես արել»), միաժամանակ այսպիսի դիտողություն Էր անում. «Անուշիդ» առաջին մասը շատ Է ձգձգված և ըստ իս, շատ Էլ աջողակ չէ (ՈՒՀ 4, 313-314)։ Իսկ Ջալալ Տեր-Գրիգորյանը, ընդհակառակը, միայն դրվատական խոսք Էր ասում պոեմի մասին (1898 թ. մայիսի 24-ի նամակում). «Անուշիդ» մի քանի տեղերը աննման են։ Նորանց գլխավոր արժանավորությունը կայանում Է նրանում, որ դու բնության հետ չես նկարագրում կամ արտահայաում նրա ազդեցություններից առաջացած զգացմունքներդ, հոգեկան տրամադրությունդ, ուրեմն նկարագրություններդ