սուբյեկտիվ չեն, այլ օբյեկտիվ, որ գեղարվեսաական մեծ նշանակություն ունի» (ՈՒՀ 4, 317):
Թումանյանի ստեղծագործական և գաղափարական արագ զարգացումը 90-ական թթ. նրան շուտով բերեց այն համոզմանը, որ անհրաժեշտ Է արմատապես վերամշակել նահապետական գյուղաշխարհի մասին գրած իր պոեմները, խորացնել դեպքերի և կերպարների հոգեբանական հիմնավորումը, հրաժարվել ավելորդաբանություններից, ձգտել երկերի կառուցվածքի, լեզվի և ոճի ամբողջականության և միասնության: Ըստ երևույթին, «Անուշը» հիմնովին վերափոխելու ծրագիրը ծագել Է 1890-ական թթ. կեսերին, ավելի կոնկրետ՝ վերամշակված «Լոռեցի Սաքոն» առանձին գրքույկով լույս ընծայելուց (1896) հետո։ Այդ են վկայում նույն Ջալալ Տեր֊Գրիգորյանի 1867 թ. մարտի 21֊ի նամակի Հետևյալ աստղերը. «Անհամբեր սպասում եմ թե՛ «Անուշիդ» նոր, փոփոխված հրատարակության և թե՛ մյուս, դեռ չտպագրված պոեմաներիդ հրատարակության («Հառաչանքի» և «Խորտակվածի», որքան հիշում եմ, այսպես ասացիր նոր պոեմայիդ անունը)» (ՈԻՀ 4, 826): Ուրեմն՝ այդ ժամանակ արդեն Թումանյանն ընկերների հետ կիսել Է իր մտքերն ու ծրագրերը «Անուշի» առաջիկա վերամշակման մասին։
Պոեմի այդ արմատական վերանայման աշխատանքները, սակայն, ծավալվեցին մի փոքր ավելի ուշ՝ 1901-1902 թթ.: Այդ մասին կարևոր վկայություններ կան Ավ. Իսահակյանի 1902 թ. նամակներում։ Հուլիսի 21-ին նա գրել Է Թումանյանին. «Անհամբեր սպասում եմ գրքիդ լույս տեսնելուն՝ կարդալու «Անուշը»։ Իսկ որոշ ժամանակ անց՝ հոկտեմբերի 4-ին գրում Էր ավելի որոշակի. «Սիրելիս, դուն ի՞նչ ես անում. «Անուշդ» ուր մնաց, շարունակ նրա մասին եմ երազում, ձմեռը, որ կարդացիր` համը բերանս մնաց, շո՛ւտ արա, տպի՛ր, տեսնենք, լիուլի վայելենք» (Ավ.Իսահակյան, Երկերի ժողովածու, հ. 6, Երևան, 1979, Էջ 41—42): Ուրեմն՝ 1901—1902 թթ. ձմռանը Թումանյանն արդեն Իսահակյանին կարդացել Է հատվածներ վերամշակված «Անուշից»՝ խոր տպավորություն թողնելով նրա վրա:
Սակայն պոեմի վերափոխման հիմնական աշխատանքը կատարվեց մի քանի ամիս անց՝ 1902 թ. ամռան և աշնան ամիսներին, երբ բանաստեղծը գանվում Էր Բելի Կլյուչ և ապա Աբասթուման ամառանոցներում, ուր բուժվելուն զուգընթաց պատրաստում Էր իր չափածո երկերի նոր ժողովածուն։ Հուլիսի 29-ին Բելի Կլյուչից Փ. Վարդազարյանին գրած նամակում նա կատակով հայտնում Էր, որ ինքը «պաչինկա» Է անում իր «Անուշը» (Եժ v, 298)։ Իսկ տարիներ անց՝ 1909 թ. հուլիսի 18֊ին Մարիամ Թումանյանին հասցեագրած նամակում, երանությամբ հիշելով 1902-ի «Աբասթումանի» իր ապրած ստեղծագործական մեծ վերելքը, նա գրել է. «Ո՜րքան հիշողություններ ու անմոռանալի վայրկյաններ են կապված Աբասթաումանի այս կամ այն փոքրիկ, խաղաղ, չքնաղ անկյունում։ Այդտեզ ես շատ եմ երազել ու գրել եմ իմ մի քանի լավ բաները։ Այդտեղ