Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/536

Այս էջը հաստատված է

Կոմիտասի ձեռագրերը, «Սովետական արվեստ», 1955, № 4: Ս. Գասպարյան, Կոմիտաս, Երևան, 1961, Էջ 144—150)։

Դարասկզբին «Անուշ» օպերա գրելու գաղափարով ոգևորվել են նաև ուրիշ կոմպոզիտորներ, սակայն առանց Թումանյանի անձնական որևէ մասնակցության։ Այսպես, 1906—1909 թթ. Եղիշե Բաղդասարյանը պոեմի հիման վրա ստեղծեց մի քանի երգեր ու պատկերներ, որանք լայն տարածում ստացան։ Սարգիս Բարխուդարյանը 1917 թ. գրեց «Անուշ» սիմֆոնիկ պոեմը, իսկ 1919 թ. պոեմը բեմադրվեց Կ. Պոլսոմ՝ Վարդան Սարգսյանի երաժշտությամբ: Պոեմի մոտիվներով օպերա գրելու ցանկություն է ունեցել նաև ռուս կոմպոզիտոր Ա. Տ. Գրեչանինովը։

Սակայն այդ բոլոր փորձերից լիակատար հաջողությամբ պսակվեց միայն Արմեն Տիգրանյանի աշխատանքը։ 1908-1912 թթ. նա ստեղծեց իր հանրահռչակ սպերայի նախնական տարբերակը, որ առաջին անգամ բեմադրվեց Ալեքսանդրապոլում, 1912 թ. օգոստոսի 4-ին։ Թումանյանը հրավիրվել է մասնակցելու այդ առաջին ներկայացմանը, բայց ի վիճակի չի եղել ժամանելու Ալեքսանդրապոլ։ Այդ մասին նա գրել է կոմպոզիտորի քրոջը՝ Արմենուհի Տիգրանյանին, Դսեղից, 1912 թ. օգոստոսի 2-ի նամակում, ուր նաև ասված է. «Ցանկանում եմ հաջողությամբ պսակվեն պ. Արմենակի ու բոլորը մասնակցողների սերն ու ջանքերը։ Սրտագին բարևներ ինձանից Անուշին, Սարոյին, Մոսնին, մեր սարերի փերիներին ու բոլոր մասնակցողներին...» (Եժ V, 380): Ալեքսանդրապոլից հետո Ա. Տիգրանյանի օպերան 1910-ական թթ. բեմադրվել է նաև Անդրկովկասի բազմաթիվ հայաշատ քաղաքներում (Թումանյանը դրանցից ոչ մեկին ներկա չի եղել)։ Հետագայում՝ 1920-ական թթ. կոմպոզիտորը հիմնովին վերամշակեց և լրացրեց «Անուշ» օպերան՝ ստեղծելով հայ ազգային երաժշտական թատրոնի դասական լավագույն երկերից մեկը։

1960-ական թթ. «Անուշ» պոեմը վերածվել է նաև թատերական ներկայացման (Երևանի դրամատիկական թատրոնում), ավելի ուշ նկարահանվել է համանուն երաժշտական ֆիլմ։

«Անուշի» առաջին հրատարակության մեջ (ԲՄ II) հեղինակը տողատակում տվել է մի շարք բառերի և արտահայտությունների բացատրությունը։ Այդ ծանոթագրությունները (ընդամենը՝ 12) սույն հատորում զետեղված են տարբերակների բաժնում՝ պոեմի առաջին խմբագրությունից անմիջապես հետո։ Ստորև ծանոթագրվում են պոեմի այդ տարբերակի մի քանի այլ տողեր՝ նրանց համարակալման կարգով։

17 Շեն ու շրջակայք գրկել է Մորփեն

Մորփեն (Մորփեոս) ըստ հունական դիցաբանության երազատեսության աստվածն էր։ Պատկերվում էր թևավոր ծերունու տեսքով, որը քաղցր քուն է պարգևում մարդկանց։

29-36 Այս ձորերումն Էր, որ Բագրատունին
Բախտի հետ խաղաց իր խաղը վերջին,