Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/61

Այս էջը հաստատված է

Հազիվ ծանրացան արտևանունքները―
Քնեց աբեղան յուր կոշտ անկողնում,
Եվ հանկարծ կանգնեց նրա գլխի մոտ
Լուսեղեն մարմնով մի կույս երկնածին,
Կարեկցությամբ լի, բայց սաստիկ կրքոտ,
60 Աշխույժ հայացքով նայեց քնածին։
Նայում էր առ ժամ և կամաց-կամաց
Հասուն, լի կուրծքը ուռչում-իջնում էր,
Կարծես՝ երեսին մեղմածուփ այլաց
Ճերմակ փրփուրը խաղալիս լիներ։
Ապա շնորհալի և խիստ հեզանազ
Շարժվածքով ճկուն մեջքը խոնարհեց,
Եվ տաք համբույրով վարդերանգ շրթանց
Քնածի տխուր ճակատը այրեց։
Զարթնեց աբեղան և զգաց հոգում
70 Մի ցավ, որ սաստիկ տանջում էր իրան.
Այնինչ այցելու ոգին երկնքում
Փայլատակում էր մի աստղի նման։
Դուրս նայեց տեսավ նորեկ արևը
Երկնքի ծայրը հրդեհ էր ձգել,
Նայեց աշխարհքին, նայեց վերևը,
Եվ ուզեց իսկույն բոլորը գրկել…

IV

Փոխվեցավ այսպես վանականն անմեղ,―
Յուր խուցը դարձավ առավել նեղլիկ,
Եվ մեղմ աղոթքի անդորրության տեղ
80 Հայտնվեց հոգում անծանոթ մրրիկ։
Ո՜վ զարմանք, արդեն սիրալի սրտով
Մի գիշերվա մեջ կարոտել էր նա,
Եվ ափսոսում էր, թե ինչու շուտով
Գնացին վանքի հյուրերն երեկվա։
Կարոտել էր նա․ և նրա աչքին,
Քավության ճերմակ շապիկը հագին

55