Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/70

Այս էջը հաստատված է
Աբեղան

Չէ՛, էլ չեմ կարող․ հերիք էր ինչ որ
Առանձնության մեջ տանջվեցի լռած,
Էլ չի բռնանալ այս տենչատոչոր,
Սուրբ սիրո վրա քու սիրտը մեռած։
Արդ ես համարձակ խոստովանում եմ
Քո և աշխարքի առջև իմ սերը,
Եվ բոլոր հոգով արհամարհում եմ
Անցած դարերի խավար ծեսերը։
300 Դու էլ ես ապրել նախնյաց օրենքով,―
Ապրել ես միայնակ, մարդոց անօգուտ,
Այլև անկանոն, ցավալի կյանքով,
Մեղքեր ես միմիայն վաստակել հոգուդ։
Դու էլ, հնազանդ քո նախնյանց կարգին,
Ուխտեցիր տանել կյանքը վանական,
Բայց հաղթեց խավար բնության կամքին
Միշտ ամենազոր օրենքը բնության…
Չէ՛, չեմ ճամաչում, ես չեմ դավանում
Այնպիսի աստված, օրենք անիրավ,
310 Որ անարգում է սերն ամուսնական․
Օրհնի՛ր, ծերունի, և մնաս բարյավ։
   Սիրավառ սրտի համարձակ լեզվով
Ծերունու դիմաց խոսաց աբեղան,
Որ, բարկությունից սաստիկ դողալով,
Աստծո անունով նզովեց նրան։
Եվ մեծ դարպասը լուռ մենաստանի
Ծանըր ճռնչաց ու լայն բացվեցավ,
Վանքից մի հոգի հեռու ավանի
Ճանապարհն ընկավ․ օրը լուսացավ…

64