Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/104

Այս էջը հաստատված է

Սըրա համար Սև Դևն եկավ
Մեր աշխարհքը աննման,
Եկավ բըռնի հափըշտակեց
Հայրենական իմ վայրից,
Բերավ էս սև բանտում փակեց,
Զըրկեց պայծառ օրերից։
Նըրա թըշվառ գերին եմ ես.
420 էստեղ, անդուռն իմ բանտում
Լուռ ու մենակ փակված էսպես
Մաշվում եմ ես անխընդում։
Բայց, ա՛խ, նըրա ժամն է ահա,
Հիմի կըգա նա նորից․․․
Փախի՛ր, փախի՛ր, անահ տըղա,
էս սև ու մութ աշխարհից։

Արեգը

Ես չեմ վախում, քույրիկ անգին,
Ես չըգիտեմ ահ ու մահ,
Ես կըմնամ բանտիդ տակին,
430 Ինչ սև հըրեշ կուզի գա։
Ու կըմեռնեմ էստեղ ես էլ,
Որ էլ չապրեմ էս օրից,
Կամ կըփրկեմ ինձ հետ քեզ էլ
էս սև ու մութ աշխարհից։
Միայն դու ասա, թե ո՞ր ճամփով,
Ո՞ր կողմից է նա գալու,
Ու ո՞րտեղ եմ իմ նետերով
Նըրա կյանքին վերջ տալու։

Աղջիկը

Ահա էն սև սարի տակից
440 Նա կերևա ահավոր.
Նըրա ձենից, բերնի հուրքից
Սասանում են սար ու ձոր։