Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/108

Այս էջը հաստատված է

Անկարող է մահկանացուն այստեղ մըտնել
[Եթե միայն չի պարգևած նրան շնորհք վերևից
Եվ անսասան կամք ու եռանդ < . . . >
Ամեն տեսակ ցավ տառապանք մեր ու նորա սահմանում
530 Կան և նորան . . . . պահպանում . . . ]

Այժըմ կերթաս— քո առաջը կըգա մի գետ ահագին
[Նորա] ջուրը աղի-լեղի թույն է հոսում [մահացու],
[Այդպես կախարդական այս աշխարհքի տիրուհին
Անըմպելի թույն է խառնել նորա վճիտ ջրերին . . . ]
Ամեն մի մարդ չի կարող խըմել < . . . > էն ջըրից,
Բայց եթե դու խմեցիր՝ կանցնես <. . . . .>

Գետը կանցնես, կընկնես մի դաշտ անծայրածիր, ահավոր,
[Կախարդական երկրի տերը] կախարդական [իր խոսքով]
Լցրել է այն անհուն դաշտը անկոխելի տատասկով,
540 Անկարող է ոտը կոխել ասպարեզը այն փըշոտ,
Եվ չի կարող մարդ հանդուրժել. [շատ են] Ժանտահոտ
Բայց դու եթե այդ էլ անցնես— [կըմոտենաս] և ահա
[Այն աշխարքի] վեհ տիրուհու ապարանքը կերևա.
Այնժամ կըգան խեղկատակներ ու կըկտրեն քո ճամփան,
Կուզեն հաղթեն, ուշքըդ խլեն, [կուզեն] լինեն քեզ խափան,
Այնպես խաղեր կըհորինեն, այնպես < ու . . . > ցույց կըտան,
Հարյուր տարվան մեռելները գերեզմանում կըխնդան։

Բայց պետք է դու արհամարհես, սիրտըդ [ամուր սևացնես],
Լուրջ ու մռայլ նրանց թողնես — այն ժամանակ դու կանցնես: