Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/114

Այս էջը հաստատված է



Դարպասներում անդադար
Քեզ են մընում… դարձիդ րոպեն
Կյանք կամ մահ է նրանց համար։

Եվ տըխրաբեր արշալուսին
Կըբուրի խունկ հաշտարար,
Թաղման երգով կըհեծեծեն
Ամեն մի տուն ու տաճար։
Հայր, մայր, այրի մաղթանքներով
30 Սափոր կածեն թանկ փոշին,
Ու, դըժոխքում, աղոթքներով
Հանգիստ կըտան հերոսին։

      Խե՜ղճ ալևոր, խոնարհեցիր
Գըլուխդ իմ առաջին,
Եվ այս ձեռքը համբուրեցիր,
Որ լաց տըվավ քո աչքին…
Որդուդ մասին էր քո աղերս.
0՜, մի՛ տրտմիր, ալեզարդ,
Մի բախտ վըճռեց երկինքը մեզ,—
40 Ինձ էլ ընկճեց Արամազդ։

      Մոտ է ժամըս. պատրաստած է
Նետը անգութ օրհասի,
Եվ պարկուհին ընդհատել է
Արդեն օրերն իմ կյանքի։
Ճըռընչում է դժոխքի դուռը,
Գուժում է ձայնն ահռելի.
– Վերջացա՜ծ է, հանգավ ջահը
Պելիդեսի օրերի…

      Ո՜վ, այս ափից ետ չի գալու
50 Եվ քու որդին անվընաս.
Շուտո՜վ, շուտով պիտի և դու,
Ո՜վ Պելեոս, որբանաս։
Կանցնի ռազմի արհավիրքը,