Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/117

Այս էջը հաստատված է



Եվ եռակի որոտալով,
Ահ էր ազդում քաղաքին,
Ու Տրոյացին գունատ դեմքով
120 Զենքը ձըգում էր գետին։

— Այնտե՜ղ ձեռքը Ատրիդեսին
Տալով՝ դաշը հաստատեց…
Այնտե՜ղ կառքով նա մոլեգին
Քաղքի վրա հարձակվեց…
Այնտե՜ղ հողում իր ետևից
Քարշ տվավ դին Հեկտորի,
Հառեց աչքերն ըսպառնալից
Վըրան լըքած Տըրոյի…

Ու իր նավից Նեոպտոլեմ
130 Կիջնի ափը սըրբազան,
Որ միայնակ բըլրի վըրա
Դընի և՛ սուր, և՛ վահան։
Շուրջը արդեն դատարկվել է…
Խաղա՜ղ Սիմույս ու Քըսանտ,
Բաղեղ ու փուշ պատատել են
Տրովադային քարուքանդ։

Կանցնես դաշտը պատերազմի,
Ուր Աքիլլեսն է կըռված,
Կտեսնես հորանն երեների
140 Շիրմաց շուրջը մոռացված։
Ու քեզանից վերև հանկարծ
Կըլըսես ձայն թևերի…
Մենք կըլինենք թե թևի տված,
Ընկերներս հին օրերի…

      Այնժամ հիշիր Աքիլլեսին,
Երկրից արագ նա անցավ,
Բախտը նըրան անփառունակ
Այստեղ մի դար խոստացավ.