Ուժգին ցընցումով շըղթաս կըտրեցի,
Ընկա նըրա մոտ. նըրան չըգըտա…
Ես էի մենակ մըթնումը շարժվում.
Ես էի ապրում, ես էի շընչում
Անիծված օդը մեր խոնավ բանտի։
150
Սա գետնի վըրա, նա գետնի տակին,
Երկու եղբայրս էլ վախճանված էին։
Ընկած չոր ձեռքը բըռնեցի, ավա՜ղ,
Նըրա պես նույնիսկ իմ ձեռքն էլ էր պաղ։
Ուժ չըկար շարժվեմ կամ մի ճիգ անեմ,
Բայց զգում էի, որ դեռ ապրում եմ…
Կատաղի մի վիշտ, երբ գիտենք, որ նա,
Ում սիրում էինք, այլևս չըկա…
Չըգիտեմ ինչպես,
Չէի մեռնում ես.
160
Երկրում ինձ համար էլ ոչինչ չըկար…
VII
Իսկ հետո այնտեղ ինձ ինչ պատահեց,
Այդ ես չըգիտեմ ու չեմ իմացել.
Նախ օդը հատավ, լույսը պակասեց,
Ապա թե մութը չըքացավ հանկարծ։
Զգացում ու միտք՝ էլ ոչինչ չըկար։
Չէի հասկանում, ինչ էի զգում,
Քարերի միջին կանգնած մի լեռ քար,
Մի լերկ ապառաժ՝ գագաթը միգում…
170
Ամեն բան դատարկ, մըռայլ ու գորշ էր։
Ոչ ցերեկ էր այն և ոչ էլ գիշեր,
Եվ ոչ իմ բանտի նըսեմ լույսը կար,
Այնքան ատելի աչքերիս համար։
Մի տարածություն՝ դատարկությամբ լի,
Եվ հաստատություն՝ առանց մի տեղի…
Չըկային աստղեր, ժամանակ, աշխարհ,
Ոչ փոփոխություն, ոչ բարի, ոչ չար.