60
Կըրկին չըշարժվեց խուրջինն իր տեղից։
Ապա թե հասավ ողջ ուժովն իր մեծ,
Դեմ տըվավ ճերմակ կուրծքը հըսկայի
Ուսի էն չընչին, փոքրիկ խուրջինին,
Բըռնեց ահավոր ուժովն իր ամբողջ—
Մինչև ծընկները գընաց հողի մեջ,
Արյունը կաթեց ճերմակ երեսից,
Իր տեղն է սակայն խուրջինը կըրկին։
Ու էսպես խոսեց հըսկան զարմացած.
— Շատ եմ ման եկել աշխարքումը ես—
70
էսպես հըրաշքի դեռ չեմ հանդիպել,
էսպես մի տեսիլք չեմ տեսել երբեք,
Չեմ տեսել էս բեռն իմ ծնած օրից.
Ուժ ունիմ էսքան— ուժըս չի պատում.
Ի՞նչ կա քո փոքրիկ խուրջինի միջին,
Եվ ո՞վ ես ինքըդ և կամ ո՞րտեղից,
Պատասխան տուր ինձ, անծանո՛թ հըսկա։
— Իմ փոքրիկ խուրջնում ուժն է մայր-հողի,
Իսկ ես Միկուլան Սելյանինովիչ։
Պատասխան տըվավ անծանոթ հըսկան։