Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/188

Այս էջը հաստատված է
ՄՈԻՐՈՄՑԻ ԻԼԻԱՆ ԿՌՎՈԻՄ է ՎԼԱԴԻՄԻՐ ԻՇԽԱՆԻ ՀԵՏ
(Ռուսական былина)

Ըստ Ավենարիուսի

— Գընում է ծերուկն արձակ դաշտերով,
Գընում է ծերուկն երկար ժամանակ է
Մաշվել են հագի շորերը նախշուն,
Հատել է արդեն իր գանձը ոսկի,
Ու Իլիան ինքնին խոսում է էսպես.
— Եղել եմ հիմի ամբողջ Լիտվայում,
Եղել եմ հիմի ողջ օրդաներում,
Մենակ Կիևում չեմ եղել վաղուց:
Կիև գընամ մի, գընամ մի տեսնեմ՝
10 Ինչ է կատարվում էնտեղ— Կիևում։
    Հասնում է Իլիան Կիև քաղաքը մայր․
Քեֆ֊խնջույք ունի իշխան Վլադիմիրը․
Սեղան են բազմած հըզոր հըսկաներ
Ու պայազատներ մինչև երեսուն։
    Մըտնում է ծերուկն ապարանքը ներս,
Կանգնում է, կենում սըրահի շեմքին,
Խաչ քաշում դեմքին, ինչպես օրենքն է,
Ողջույն է տալի ընդունված կարգով
Արև իշխանին ու տիկնոջն էլ ջոկ։
20 — Ապրած կենաս, տեր, իշխան Վլադիմիր,
Հաց ու ջուր կըտա՞ս եկվոր քաջերին։