Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/200

Այս էջը հաստատված է

Ի՞նչ ղըրկի արդյոք Մոսկովի ցարին
Էսքան թանկագին ընծաների դեմ։
Միտք արավ ու միտք, ոչինչ չըգտավ։
Ով մոտը եկավ, ամենքի առջև
Պատմեց, պարծեցավ, թե ինչ ընծաներ
Ըստացավ ինքը Մոսկովի ցարից,
Բայց ոչով ասել չի կարողանում,
Թե ինչ ուղարկի դըրանց փոխարեն։
Ներս եկավ ահա Ղուշբեգի փաշեն,
30 Նրա առջևը պատմեց, պարծեցավ.
Փաշից ետն եկան Խոջան ու Ղադին։
Երկիր պագեցին ու համբուրեցին
Ծունկն ու փեշերը իրեն սրբազան.
Նրանց առջևն էլ պարծեցավ նույնպես,
Ապա թե էսպես խորհուրդ հարցըրեց,
— Ո՜վ իմ ծառաներ, Խոջա ու Ղադի,
Ես ի՞նչ ուղարկեմ ցարին սրանց դեմ,
Որ ցարը ինձնից մընա բավական։
Պատասխան տվին Խոջան ու Ղադին.
40 — Տեր սուլթան, ասին, քո ստրուկն ենք մենք,
Մենք մըտածելու իրավունք չունենք.
Լավ կանես կանչես ծեր պատրիարքին,
Նա հեշտ կիմանա, հեշտ Էլ քեզ կասի,
Թե ինչ ուղարկես Մոսկովի ցարին,
Որ ցարը քեզնից մընա բավական։
էսպես որ ասին՝ լսեց սուլթանը,
Իրեն կավասին ուղարկեց իսկույն
Ու մոտը կանչեց ծեր պատրիարքին։
Ու, երբ պատրիարքն եկավ իրեն մոտ,
50 Ցույց տվավ նըրան ընծաներն ամեն,
Ու շատ պարծեցավ, ու էսպես ասավ.
— Ո՜վ դու իմ ծառա, ծերուկ պատրիարք,
Չե՞ս կարող արդյոք սովորցնել դու ինձ,
Թե ինչ պարգևներ ղրկեմ փոխադարձ,
Որ իմ ուղարկած թանկ պարգևներից
Գոհ մընա հըզոր ցարը Մոսկովի։