Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/202

Այս էջը հաստատված է

Ահա գալիս է Ղուշբեգի փաշեն:
Սրան Էլ պատմեց, հետը պարծեցավ.
— Հապա մի գըտի՛ր, Ղուբեգի փաշա,
Ի՞նչ ղըրկած լինեմ Մոսկովի ցարին.—
նեմանիչ Սավվի ցուպն եմ ուղարկել,
Կոստանդին կայսեր թագն եմ ուղարկել,
Ոսկեբերանի շուրջառն եմ ղըրկել,
100 Սերբիայի հերոս Լազար արքայի
Ռազմի խաչանիշ դըրոշն եմ ղըրկել։
Իմ ինչի՞ն Էին Էն ամենը պետք.
Իսկ ցարին շատ են պետք ու ցանկալի։
Ու հարցմունք արավ Ղուշբեգի փաշեն.
— Էդ ո՞ւմ խորհըրդով դու Էդպես արիր։
Սուլթանը ուղիղ պատասխան տըվեց.
— Ծեր պատրիարքի խորհըրդով արի։
Ու Էսպես ասավ Ղուշբեգի փաշեն.
— Տեր սուլթան, ասավ, իմ պայծառ արև,
110 Եթե դու ցարին ղըրկել ես Էդոնք,
Որոնցից որ թանկ էդ մարդկանց համար
Ոչ մի բան չըկա արար աշխարհքում,
Շատ լավ կանեիր եթե դրանց հետ
Ղըրկած լինեիր և քո քաղաքի —
Մեծ Ըստամբոլի ոսկի բանալին։
Մին է, ավելի խայտառակ ձևով
Հետո ես տալու Մոսկովի ցարին․․․
Դրանց վրա էր մնում հաստատուն
Քո տերությունն ու քո զորությունը,
120 Որ տըվիր տարան Մոսկովի ցարին։
էս որ իմացավ՝ նոր գլխի ընկավ,
Ծափ զարկեց ապշած սուլթանը էստեղ
Ու պատվեր տվավ փաշին հապճեպով.
— է՜յ փաշա, ասավ, իմ հավատարիմ,
Հավաքիր իսկույն իմ զորքն ենիչեր,
Շո՜ւտ դեսպաններին հասիր Մոսկովի,
Խլիր նրանցից պարգևներն ամեն,
Որոնց վրա որ կանգնած էր հաստատ