Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/211

Այս էջը հաստատված է

Տաքացրեց, լըցրեց իր հուր Շարացին։
Ոտների տակից կըրակ է թըռչում.
Պընչերից բոց է ելնում կապուտակ։
100 Գընում է Մարկոն սիրտը լեփ-լեցուն,
Իր այտերն ի վար արցունք է հոսում,
Արցունքի տակից էսպես է խոսում.
— Հե՜յ, դու լայնարձակ սուրբ դաշտ Կոսովի,
էս ի՜նչ ես տեսնում, ի՜նչ տեղ հասար դու
Մեր թագից հետո, մեր փառքից հետո.
Արաբն եկել է՝ չոքել քեզ վըրա։
Չեմ կարող տանել էս ցավն ես դաժան,
Չեմ կարող տանել անարգանքն էս սև,
էս տուրքն անօրեն, էս հարկն անպատիվ,
110 Որ աղջիկ֊տըղա պըղծվեն սերբերի։
Քույրե՜ր, ձեր ոխը էսօր ես կառնեմ,
Ձեր ոխը կառնեմ, կամ թե՝ կըմեռնեմ
Ու քշեց շիտակ վըրանի վըրա։
Պահնորդ արաբներ հեռվից աչքեցին
Ու էսպես ասին արաբի մեծին.
— Մեր տե՛ր, աաացին, մեր իշխան արաբ.
Կապույտ նըժույգը հեծած ամեհի,
Կոսովի դաշտով կըրակի նըման,
Մի արմանք զարմանք կտրիճ է գալի։
120 Կըրակ է թըռչում նըժույգի ոտքից,
Պընչերից ծուխ է ելնում կապուտակ։
Մեզ վըրա է սա քըշում շիփ-շիտակ։
Արաբի մեծը պատասխան տվեց.
— Հե՛յ, ասավ, տըղե՛րք, իմ քառսուն քաջեր,
Ո՞վ կարա իր ձին քըշի մեզ վըրա։
Նոր նըշան դըրած մի ջահել է դա,
Իրեն հարսանքի հարկն է գալիս տա։
Ափսոսն է գալիս երեսուն ոսկին,
էրվում է իր մեջ ու քըշում է ձին։
130 Դուրս եկեք դրա առաջը շուտով,
Գըլուխ վեր բերեք հարգանքով, պատվով.
Օգնեցեք, ձիուց իջեցրեք իրեն,