Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/213

Այս էջը հաստատված է

Շուտ արա, որ ետ չընկնենք մեր ճամփից,
Ես քանի՞ ոսկի պիտի վըճարեմ։
170 էս խոսքի վըրա արաբը ասավ.
— Թե քանի ոսկի– դու ինքըդ գիտես․
Հարսը տալիս է երեսուն ոսկի.
Փեսան երեսուն, չորսն էլ ավելի։
Բայց ես տեսնում եմ՝ կըտրիճ մարդ ես դու.
Հարյուր էլ որ տաս՝ ի՞նչ կա քեզ համար։
Ու Մարկոն ձեռը գրպանը տարավ,
Հանեց, շըպրտեց մի երեք ոսկի։
— Հավատա՛, ասավ, էլ ավել չունիմ։
Թե կուզես՝ մընա, ըսպասիր մի քիչ,
180 Մինչև պսակից ետ գամ հարսիս հետ,
Բաժինքը ողջ քեզ, հարսը ինձ լինի։
— Գարշելի՛, թըշշաց արաբն օձի պես.
Սակարկո՞ւմ ես դու․․․ դու ծաղրո՞ւմ ես ինձ․․․
Ես չեմ հավատում ձեզնից ոչ մեկին։
Ասավ, վեր կալավ իր գուրզն ահագին,
Զարկեց Մարկոյին երեք֊չորս անգամ։
Զարկեց, ծիծաղեց Մարկոն քաջազուն։
— Հե՛յ, դու սև արաբ, հե՛յ արաբ, ասավ
Կատա՞կ ես անում, թե ճիշտ ես զարկում։
190 Ու օձի նման արաբը թըշշաց.
— Կատակ չեմ անում, սըրտով եմ զարկում։
— էնպես կարծեցի՝ կատակ ես անում։
Դե որ էդպես է, սըրտով ես զարկում,
Ինձ հետ էլ մի գուրզ կըլնի երևի,
Քանի անգամ որ դու ինձ զարկեցիր,
էնքան անգամ էլ ես քեզ կըզարկեմ.
Նըրանից հետո դաշտը դուրս կըգանք,
Դաշտը կըջոկի կտրիճը մեր մեջ։
Ասավ ու առավ իր գուրզը մեխված
200 Ու էնպես զարկեց արաբի մեծին,
Որ գլուխն իսկույն թըռավ ուսերից։
Նայեց, ծիծաղեց Մարկոն քաջազուն։
— Տեր աստված, ասավ, փառքըդ շատ լինի,