Ինձ վրա ծանրացած— անեծքով
Եվ այն մտքով, որ ապրում Է իմ մեջ— ո՛վ ոգիներ,
Կանչում եմ ես ձեզ, եկե՛ք հնազանդ։
(Գալերեյի մութ անկյունում երևում Է մի աստղ անշարժ կենում)։
Առաջին ոգին
Անդրամպային այն աշխարքից,
Ուր անթառամ գարունքին[1]
Միայն եթերքի < . . . >
Շունչն [Էր] բարուր [իմ կյանքին],[2]
60
Ուր [(ներկում Էր)] օթևանըս
Արշալույսը վարդերանգ,
Ուր ամպերը [իբրև] օթոց[3]
Հալվում էին ու լողում,[4]
Թեև հանդուգն է քո կոչը
Հողեղենի կոչին հըլու,
Նրա համար, միառժամ,[5]
Ես թողեցի իմ օդային
[Այն] Ապարանքը արծաթի,
Փայլուն աստղի ցոլքին[6]