Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/221

Այս էջը հաստատված է

70 Այս աշխարքը ես հասա...
Անօգնական դու հողեղեն,
Ի՞նչ ես ուզում. ինձ ասա

Երկրորդ ոգին


[Թագապսակ ողջ սարերով
Ուր վարդ է — ձյունն արևում,[1]
Ողջ պարուրված ճերմակ ամպով,
Կա Մոնբլանը վերևում։[2]
Անտառապատ ողջ իրանը,
Ու, ամպերում նա կորած,
Մահասեռ < . . . >
80 Ունի ձեռքին միշտ բըռնած։[3]
Բայց երբ, երբեմն, երկրի վրա
Ձյունե գունդը (?) բարձրացնի, այն հսկան,
Կըքարանա օդի միջում
Եվ հարվածը դյութական։
Հըրամայեմ— ինձ հըլու Է
Այդ խոլ կույտը սառցային,
Հրամայեմ— կըթռչեն հյուսեր
[Իրենց]Սառուցային բարձունքից,
Ինձ ասում են Լերան ոգի].
90 Ուզեմ թե չէ– հիմքից կանեմ
Շղթաները այն ահարկու...[4]
Ի՞նչ ես ուզում այժըմ դու։

Երրորդ ոգին


Անտակ ու ջինջ անդունդքի մեջ,
Ուր քընած է կապույտ ալին,
[Ուր] Լռությունն է տիրում անվերջ
Սողում զեռունքը ծովային,

  1. 74 Ուր վարդափայլ— ձյունն արևում
  2. 76 տողի դիմաց, լուսանցքում՝ «Մոնբլանն– արքան սարերի»:
  3. 80 Ունի ձեռքում նա բըռնած։
  4. 91 Նրանց շղթան այն ահարկու․․․