Մինչ նա կըպահեր քաղաքը մենակ,[1]
Կըպահեր մենակ տաճարները սուրբ,
Կըպահեր < . . . > իր հայր իշխանին,
Կըպահեր <․ ․ ․ ․ ․ ․> [իր] մայր֊իշխանուհուն
20
Ու մորից թաքուն առնում է ահա[2]
Բանալիները խոր նըկուղների,
Փորել է տալի գողունի անցքեր,
Տանում է ծերին անուշ ուտելիք,
[Դընում է] ծերին [մեղրի խըմելիք]․․․
Իսկ հայր իշխանը ոչինչ չըգիտի։
Ղրկում է էստեղ Կալին թագավորն
Իր թաթարներին սուրբ Ըռուսաստան.
— Հե՜յ, դուք, ասում է, իմ թաթարներ,
Գնացե՛ք հապա սուրբ Ռուսաստան,
30
Գնացե՛ք մի էն Կիև փառապանծ,[3]
Գնացե՛ք, տեսեք, հարց ու փորձ արեք.
Ի՞նչ է կատարվում ռուսաց հողում։
Ճամփա են ընկնում թաթարները պիղծ[4]
Սուրբ Ըռուսաստան, Կիև փառապանծ,
Հասնում են Կիև— էն քաղաքը մայր,
Նայում են հեռվից գարշելիներն,
Վլադիմիրին— արև իշխանին,
Ու ետ են գնում թաթար արքային։[5]
Ու Կալին արքան հարցմունք է անում.
40
— Ո՞ւր եղաք, տըղերք, որտե՞ղ [տեսաք]