Քառսուն աշխարհից, քառսուն արքայից,[1]
Ամեն մինն ունի հարյուր հազար մարդ,
Իսկ իր— շան զորքին, թիվ֊համար չըկա։
Պատրաստվում է շունը ճիշտ երեք տարի
Վրա չորս տարին անում արշավանք.[2]
Տասնհինգ վերստի վրա— Կիև չըհասած—
Կանգնեց իր զորքով Դնեպրի ափին,
Հրաման տվավ էն մեծ բանակին
Մի֊մի խիճ գցեն [ամենը] մի տեղ—[3]
80
Դուրս եկավ ահագին մի սար․․․
Ինչու չեն < . . . >
Ձիու <1 անընթ.> գոլորշուց․․․
Խավար է կարմիր արևը պատել,[4]
Շող չի երևում, լույս (աշխարք) չի երևում,
էդ գարշ հոտից— թաթարի հոտից
Չի կարող շնչել մարդը մկրտված։
Փռվեց բանակը ընդարձակ դաշտում,
Վեր եկավ ինքը՝ շունը, իր ձիուց,
Իսկույն իր գործած աթոռին նստեց,[5]
90
Հրաման գրեց արագությամբ,
Ոչ թե թանաքով, այլ կարմիր ոսկով,[6]
Ապա թե կնքեց իր հրամանը,
Ընտրեց մի թաթար— ընտիրն ամենից,
Հասակը ուղիղ մի սաժեն,
Գլուխը ինչպես գարիջրու կաթսա․․․