Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/231

Այս էջը հաստատված է

Արաբիայի տերությունը
Նըրա համար տըվի ես քեզ,
Որ հեզ, խոնարհ ու իմաստուն
Քո աշխարհքը փառավորես։
Վարդն ու հողը միօրինակ
Արևով են միշտ ողողած,
Դու Էլ Էնպես՝ մեծին, փոքրին
Պիտի լինիս միշտ ողորմած։
Լավ իմացիր, ինչ որ կըտաս՝
Էն Է մենակ, որ դու ունես.
Ինչ, ու չես տալ՝ Էն Է կորած,
Ինչքան Էլ որ պինդ պահպանես։


Հոր խրատին ուշադիր աղջիկը հենց իր թագավորության հանդեսին իր զարդերից սկսած մինչև գանձարանի գանձերն ու ախոռատան նժույգները դուրս Է բերում, բաժանում ժողովրդին։ Ժողովուրդն Էլ հափշտակում Է ագահությամբ։

Գըռփում Էին արքայական գանձը,
Ինչպես թուրքի ավար.
Շտապողների ոտի փոշուց
Ողջ քաղաքին պատեց խավար։
Ո՞վ Էր տեսել, ո՜վ Էր լսել,
Ինչ թագուհին Էն օրն արավ.
Կռվի մարդն Էլ աչքածակ Է,
Ծեղ չըթողեց, որ չըտարավ։
Մի օր ամբողջ ուտելիքներ
Անուշ արին սուփրի բոլոր,
Հազարփեշեն ձեռնե ձեռը
Ման Էր գալիս ոլոր֊ոլոր։

Բ

Երբ միամիտ բազմականը
Ուրախության ծովը մըտավ,
Ռոստևանի ճակտի վրա
Սև տխրության մի ամպ իջավ։