Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/239

Այս էջը հաստատված է



ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ


Հայոց լեռներ սև֊սև ամպեր
Կուտակվել են, փաթաթվել,
Հայոց լեռներ սեգ-սեգ խմբեր,
Գոռ գընդեր են ողջ պատել։

— Ո՞վ է կանգնած լեռների հետ
Էն հըզորը անսասան.
Ծածանում է գըլխին վետ-վետ
Իր դրոշը սըրբազան։

— Էն Սասունցի Դավիթն է հին,
10 Մըսրա շըղթան խորտակել,
Թուր-Կայծակին իրեն ձեռին՝
Լույս աշխարհ է դուրս եկել։

Հայոց մըթին լեռների հետ
Նա է կանգնած անսասան,
Ծածանում է գըլխին վետ-վետ
Հայ դըրոշը սրբազան։

Էլ ո՞ր հավքը կանցնի թևով
Էն լեռների մութ շարքից,
Ո՞ր թշնամին կանցնի կենդան
10 Դավթի զորքից ու զարկից։