Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/243

Այս էջը հաստատված է

ՊՈԵՄՆԵՐ


ՍԱՍՈԻՆՑԻ ԴԱՎԻԹԸ


(էջ 7)


ՄՃ ԲՆԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԱԳԱՅՈԻՄ ՆՐԱ ՎՐԱ ԿԱՏԱՐԱԾ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ

8 տողից հետո, որպես երկրորդ գլուխ

[Երբ մանուկ էր նա, դեռ տասը տարում,
Մի դև լուս ընկավ Սասմա աշխարհում,
Ճամփեքը փակեց, կըտրեց անցուդարձ,
Սասմա քաղաքը սով ընկավ հանկարծ։
Մըհերը մի օր հարցըրեց, ասավ.
— Ինչո՞ւ մեր հացը Էսպես թանգացավ,
Ինչո՞ւ գյուղերից ցորեն չեն բերում,
Ինչո՞ւ են մարդիկ փակվել տներում։
— Մի դև Է, ասին, լույս ընկել ճամփում,
Ով անց Է կենում, բռնում Է լափում,
Մարդիկ Էլ փակված՝ քաղաքից, գյուղից
Էլ դուրս չեն գալի նըրա երկյուղից,
— Մի դևն ինչ Է՝ որ խըղճացնի Էսքան,
Ասավ զարմանքով Էն մանուկ հըսկան
Ու ելավ գնաց։ Գընաց անհեթեթ
Մի կռիվ մըտավ դաժան դևի հետ,
Բըռնեց հըրեշին, պատռեց մեջտեղից,
Երկիրն ազատեց սովից, երկյուղից,
Իրեն անունն Էլ Էն օրից ի վեր
Մընաց ու մընաց միշտ Առյուծ֊Մըհեր]։