Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/245

Այս էջը հաստատված է
Գըլոր էր գալի, խընդում, ծիծաղում,
Իբրև թե՝ տեսեք ինչ հանաք արավ։
Ամբողջ քաղաքը սըգատուն դառավ.
Երեխանց տերերն եկան, կիտվեցին,
Լացով ու կոծով,
Դառը կըսկիծով
Ձենով Օհանի դուռը կըտրեցին։
— Տո, Ձենով Օհան, մենք էսքան տարվան
Աղուհացակեր ընկեր֊հարևան,
Դու մեր երեխեք հե՞ր ես կոտորում,
Մեր տունը քանդում, մեր ծուխը կըտրում։
Թե կուզես, ախպեր, թողնենք տեղ ու տուն,
Սասմա քաղաքից կորչենք դադարգուն,
Թե չէ՝ վե՞ր կառնի Աստված էս բանը․․․
— Ի՞նչ անեմ, ա՛խպեր, ասավ Օհանը։
— Ի՞նչ պետք է անես, կարգի՛ր մի բանի,
Գընա, քեզ համար աշխատանք անի.
Թե չէ՝ բերել ես պարապ նըստեցրել,
Պահել, պահպանել, վիզը հաստացրել,
Գազան ես շինել ու գըցել աշխարհ․․․
— Ի՞նչ անեմ, ասավ Օհանը անճար
Ի՞նչ գործ ունիմ ես, ի՞նչ գործի դնեմ,
Բերե՛ք ձեր ապրանք իր առաջն անեմ,
Հանդ ղըրկեմ ծեգից մինչև իրիկուն,
էլ ոչ մարդ տեսնի, ոչ քաղաք ու տուն։
Ու մարդիկ հավան կացան էս բանին,
Ապրանքը բերին, տվին Օհանին։
101—104 Գընաց Օհանը ու Դավթի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական,
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։

104 տողից հետո, իբև VI գլուխ, 105—108 տողերի փոխարեն՝

[Արևը բացվեց աշխարքի վըրա,
Ցնծուղը զարկեց Սասմա սարերին։