Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/248

Այս էջը հաստատված է

Հեր չունիմ, դո՛ւ ինձ հերություն արա։
Էլ չեմ իջնիլ ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ էն վանքը նորից։
381 Ասավ, բերին շարան-շարան
391 Հե՜յ, ո՞ւր ես, Դավիթ, Սասմա պահապան,
394 Վար իջավ Դավիթ Մարութա սարից,
426 Դու ինձ էն ասա, ո՞րտեղ են ուզում։
432 Դավիթն էր. լսեց, վեր կացավ, գընաց,

440 տողից հետո.

— է՜յ Ձենով Օհան, ասավ Կոզբադին,
Դենը կորցըրու էս խելառ գյադին։
էս ասելն էր հենց.
Դավիթն էր հանդարտ թևիցը բըռնեց,
Դենը շըպըրտեց, ասես թե մի հավ,
Ու ինքը չոքեց, չափը կործ արավ,
Մի քանի ոսկի ածավ ետևին,
Հարթիչը առավ,
Քըսեց ու էն էլ ողջ թափեց գետին.
     — էս մե՜կ, Կոզբադին.
Խընդաց ու դատարկ շուռ տվավ պարկում,
Չափած ոսկին է իբրև դատարկում։
443 Թե չէ կըգնամ, արևըս վըկա,

447—452 տողերի փոխարեն՝

Դավիթ [բարկացավ], կոտը շըպըրտեց,
Տվավ Կոզբադնի գըլուխը ջարդեց։
— Կորե՛ք, գընացե՛ք, ասավ, մեր հողից,
Թե չէ որ հիմա վերկացա տեղից,
Ձեր մեծ կըտորը ականջը կանեմ,
Ձեր հողն ու մոխիրն երկինք կըհանեմ,
Ո՞ւմ եք դուք եկել տալիս ոտի տակ,
Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շվաք․․․
456 Սասմա աշխարքից փախան, գընացին
460—461 Մենք ունինք էստեղ դեղին ոսկու դեզ,
Դու անում ես ինձ քաղքի նախրապան,