Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/249

Այս էջը հաստատված է

483—486 տողերը չկան։
499—500 տողերը չկան։

506 Նետեր ունին մի֊մի գերան.
515 Ապրի՛ս, ապրի՛ս, քա՛ջ Կոզբադին.
552—553 Էնքան անհամար բազմությունն էն օր
Բաթմանա գետին եկավ ու չոքեց,
557 Քուրքը վեր առավ, սարը բարձրացավ,
582 Ինչ ունիս֊չունիս, հավաքիր, ինձ տուր,
584 Կըռիվ եմ գընում Մըսրա զորքի դեմ։

589—594 տողերի փոխարեն՝

Զըրահ շապիկ, կապեն հագի,
Աջ թևին խաչ պատարագի,
Կուռ սաղավարտ, կայծակի թուր․․․
Իսկ դու կուզես էշ ու շամփո՜ւր․․․

605—608 տողերի փոխարեն՝

Զըրահ շապիկ, կապեն հագի,
Աջ թևին խաչ պատարագի,
Կուռ սաղավարտ, կայծակի թուր,

617 տողից հետո, որպես XVIII գլխի սկիզբ․

Դավիթ թողեց Ձենով Օհանին,
Գընաց, ախոռից դուրս քաշեց հոր ձին,
Զըրահը հագավ, զենքերը կապեց,
Ձին հեծավ, կանգնեց ու ձենով երգեց.

«Սասմա՛ն քույրեր, բարո՜վ մնաք,
Քուրություն եք արել ինձ.
Սասման մայրեր, բարո՜վ մընաք,
Մոր նըման եք սիրել ինձ։

Կըռիվ կերթամ, դուշմանը ձեզ
Չըգա, գերի չըտանի,
Ո՛վ իմանա — մին էլ էսպես
Ինձ չըտեսնեք կենդանի․․․