Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/254

Այս էջը հաստատված է

389—390 Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՛թ, Սասմա պահապա՛ն, Քարը պատռվի, դուրս արի մեյդան։ / Էստեղ մենք հիմի ումի՞ց տանք համբավ, էստեղ մենք <հիմի> Դավթից տանք համբավ։
440 Դենը կորցըրու էս խելառ գյադին։ / Դենը կորցըրու էս խենթ լակոտին։
442—443 Դավիթն էր, հանդարտ թևիցը բըռնեց, Դենը շըպըրտեց, ասես թե մի հավ, / Թևիցը բըռնեց, Շըպըրտեց [Դավիթ], ասես թե մի հավ,
446—449 Հարթիչը առավ, Քըսեց ու էն էլ ողջ թափեց գետին.— էս մե՛կ, Կոզբադին. Խընդաց ու դատարկ շուռ տվավ պարկում, / Սըրբիչը առավ, Քըսեց ու էն էլ ետ թափեց գետին.— էս մին, Կոզբադին. Ասավ ու դատարկ շուռ տվավ պարկում։

457—458 տողերը (Դավիթ բարկացավ, կոտը շըպրտեց, Տվավ Կոզբադնի գըլուխը ջարդեց։) տեղափոխված են 464 տողից (Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շվաք․․․) հետո։

457 Դավիթ բարկացավ, կոտը շըպըրտեց, / [Որոտաց] Դավիթ, կոտը շըպըրտեց,
459 — Կորե՛ք, գընացե՛ք, ասավ, մեր հողից, /— Կորե՛ք, գընացե՛ք, [ասավ], մեր հողից,
481 Ու մութ մարագի դըռանը զարկեց, / Գնաց մարագի դըռանը զարկեց,
483 — Գընացե՛ք, ասավ, ազատ ապրեցե՛ք, / — Դո՛ւրս ելեք, ասավ, ազատ ապրեցե՛ք,

492 տողից հետո՝

Մեր Կոզբադին գնաց Սասուն,
Կանայք բերավ < . . . >

505—506 տողերի դիմաց, աջ լուսանցքում՝

Գացիր Սասուն քանց գել գազան,
Ետ ես գալիս քանց շուն վազան․․․
803 Տեսավ երկնքի, բարձըր կամարում / [Իբրև] երկնքի բարձըր կամարում