Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/256

Այս էջը հաստատված է
ԲԹ, ԲԲ, ՀԳ (1909) ԲՆԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[1]
15 Սկսեց մըտածել դյուցազուն ծերը
17 Շուտով սև հողին ես կերթամ գերի,
ԲԲ, ՀԳ 21 Ոտի կը կանգնեն հազար քաջք ու դև․․․
24 Ու դարդ էր անում հըսկան ծերունի։
29 — Ողջո՜ւյն երկնամերձ Սասմա հըսկային,
ՀԳ 34 Էն օրը կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
ԲԲ 41 Երբ իննը ամիս, իննը ժամ անցավ,

84 տողից հետո՝

Բայց հընուց խոսք է, մեծ իմաստ ունի,
Թե՝ խաչը տերը զորավոր կանի։
85 Վա՜յ անտեր որբին աշխարքի վըրա,
101 Ու գընաց Օհան երեխի ոտի
ԲԲ, ՀԳ 108 Սասմա՛ սարեր․․․

141—222 տողերի փոխարեն՝

— Ամա՛ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր գառն ու մեր ուլ թո՛ղ մընան անտեր.
  1. Այս երեք հրատարակությունների շեղումները պոեմի վերջնական խմբագրությունից և նրանց միջև եղած առանձին տարբերությունները ցույց են տրվում հետևյալ սկզբունքով։ Եթե տվյալ տարբերակը ընդհանուր է բոլոր երեք հրատարակությունների համար, ապա տողահամարից առաջ աղբյուրը չի նշվում, իսկ եթե տարբերությունը հանդես է գալիս հիշյալ հրատարակություններից մեկի կամ երկուսի մեջ, այդ դեպքում տողահամարից առաջ նշվում են համապատասխան աղբյուրները։