Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/270

Այս էջը հաստատված է

Իմ թուր կապի Սասուն պահպանի․․․
Թառանչ էր քաշում հըսկան ծերունի,[1]
Ու ծուխը քըթից այնպես էր փըչում,
Որ ամբողջ Սասուն կորչում էր միջում]։

4

Մի օր էլ իր գորշ հոնքերը կիտած[2]
Երբ միտք էր անում, վերևից հանկարծ
Մի լույս հըրեղեն հայտնըվեց քաջին,
50 Ոտները ամպոտ կանգնեց առաջին,
— Ավետի՜ս, ասավ, սարի արքային.[3]
Քո ձայնը հասավ աստուծո գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա,
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ ձեզ ժառանգ է տըվել,
էն օր կըմեռնեք քո կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մըհերը,
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
60 Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն այստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ իննը ամիս, իննը Ժամ անցավ,
Առյուծ Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր եղբայր Ձենով Օհանին,
Երկիրն ու որ որդին ավանդեց նըրան
Ու կինն էլ, ինքն էլ նույն օրը մեռան։

  1. 44 Ու միտք էր անում հըսկան ծերունի,
  2. 47—48 Մի օր էլ իր գորշ հոնքերը կիտած
    Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
  3. 51 ա — Ողջո՜ւյն քեզ, ասավ, մըռայլ հըսկային․
    բ — Ողջո՜ւյն քեզ, ասավ, տըխուր հըսկային.
    գ — Ողջո՜ւյն քեզ, ասավ, վշտոտ հըսկային․