Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/271

Այս էջը հաստատված է

5


էս դարում Մըսըր անհաղթ ու հըզոր
70 Մըսրա֊Մելիքն էր նըստած թագավոր,
Երբ որ իմացավ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած[1]
[Մելիքի] առաջն ելավ գըլխաբաց.
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
Դու եղիր, ասավ, մեր գըլխի տերը,
Ու քո շըվաքում քանի որ մենք կանք,
Քո ծառան լինինք, քո խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
80 Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քո բոլոր ազգով
Արի անց կացիր իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան բոլոր֊բովանդակ
Սասունը բերավ անցուց (քաշեց) թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին, չարին,[2]
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին, թե զոռով տանեն,
90 Թափ տըվավ մարդկանց, գցեց դես ու դեն
[Որ] գցեց, մատը մի քարի առավ,[3][4]
Որ առավ, քարից կըրակ դուրս թըռավ։
[Տեսավ, զարհուրեց Մըսրա թագավոր
Տեսան, ապշեցին մեծերը բոլոր].

  1. 73 Ձենով Օհանը մարդիկ հավաքած
  2. 87—88 ա Ամենքը անցան, Դավիթը մենակ
    Ոտը դեմ արավ, չեկավ թըրի տակ։
    բ Ամենքը անցան, Դավիթը չանցավ
    Մոտ չեկավ [իսկի] Մելիքի թըրին,
  3. 91 ա [Որ] գցեց, ձե<ռը> [դիպավ] մի քարի
    բ Գցեց, ճկույթը [դիպավ] մի քարի
  4. 91—92 տողերի միջև՝ «վախալով»։