Վեր կացավ, Դավթին թող արավ քընած,
Դուռը կողպեքով փակեց երեսին,
Բանալին առավ, իր բանին գընաց։
Հըսկա Դավիթն էր. երբ քունը առավ,[1]
Օրվա մի ժամին զարթնեց իր քընից,
Դուռը իր շեմքով տեղահան արավ,[2]
130
Մի կողմը դըրավ, դուրս եկավ տանից։
Դուրս եկավ— կանչեց քաղքի երեխանց.
— Տըղերք ջան, եկեք ծառ հեծնենք, ասաց։[3]
Հավաքեց, տարավ
Ու ձեռը գըցեց.[4]
Բերավ կըռացրեց կատարը հողին,
Երեխանց շարքով նըստեցրեց ճյուղին,
Հենց որ նստեցին, բաց թողեց ծառը,
Ահագին թափով փախավ կատարը,[5]
Ու առ հա՛ կըտաս, ամեն մի տղա,
140
Թըռավ մի փողոց, մի կըտեր վըրա,[6]
Դիպավ մի պատի, ընկավ մի քարի,[7]
էսօր ես մեռել, թե անցյալի տարի...
Ինքը ծափ տըվավ, թավալվեց հողում,[8]
Գըլոր էր գալիս, խընդում, ծիծաղում],
էսպես իր խելքով հանաք էր անում[9]