Մահն ու մեռելը չէր էլ հասկանում։
Երեխանց տերերն եկան, կիտվեցին
Լացով ու թացով,[1]
Կոծով, ցելօրով < ? >
150
Ձենով Օհանի դուռը կըտրեցին․
— Տո՛, Ձենով Օհան, [(ասին)] մենք էսքան տարվան
Աղ ու հացակեր ընկեր-հարևան,
Դու մեր երեխեք [ի՞նչ] (հե՞ր) ես կոտորում,[2]
Մեր տունը քանդում, մեր ծուխը կըտրում.
Թե կուզես, ախպեր, թողնենք տեղ ու տուն,
Սասմա քաղաքից կորչենք դատարկուն,
Թե չէ՝ վե՞ր կառնի աստված էս բանը։
— Ի՞նչ անեմ, ախպեր, ասավ Օհանը
[Ծախու չի— ծախեմ, շուն չի— ըսպանեմ.[3]
160
Ես էլ ձեզնից մինն– ասեք ի՞նչ անեմ]․․․
— Ի՞նչ պետք է անես, կարգիր մի բանի,
Գընա քեզ համար աշխատանք անի,
[էնքան բանացրու, [տուր] ջանը քամի,
Որ չըկարենա մածունը ծամի․․․
Տարին տասներկու ամիս հանդերում,
Սարում ու ձորում, քարում, անտառում
Թող քարշ գա մենակ ու էնքան կենա,
Որ ծուխ տեսնելիս իր խելքը գընա։
Թե չէ բերել ես պարապ նըստեցրել,[4]
170
Վիզը հաստացրել,
Գազան ես շինել ու գըցել աշխարհ․․․[5]
— Ի՞նչ անեմ, ասավ Օհանը անճար.
Ինչ գործ ունեմ ես, ինչ գործի դընեմ.