Բերեք ձեր գառներ իր առաջն անեմ,[1]
Հանդ ղըրկեմ ծեգից մինչև իրիկուն,
Էլ ոչ մարդ տեսնի, ոչ քաղաք ու տուն.
Ու մարդիկ հավան կացան էս բանին,
Գառները բերին տըվին Օհանին։[2]
— — —
Գընաց Օհանը ու Դավթի ոտի
180
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լդրական
Ու Դավթին շինեց Սասմա նախրապան։[3]
[Արևը բացվեց աշխարքի վըրա —
[Արևը պատռեց քողը գիշերվան]
Ցնցուղը զարկեց Սասմա սարերին,
Սարերը ելավ մեր հըսկան ահա[4]
Իրեն երկաթի մահակը ձեռին.
Հե՛յ֊հե՜յ գողեր ու գազաններ.
Ջարդեմ֊քըշեմ սարերն ի վեր․․․
190
էսպես որ գոռաց, ցած— ըստորոտում
Մարդիկ կարծեցին ամպն է որոտում
Ու կանչեցին երեք անգամ,
Քարե գլուխ, երկաթ ատամ։
Խըրտնած գազաններ փախան բըներից,[5]
Դավիթն էր ընկավ նըրանց ետևից,
Աղվես, նապաստակ, գայլ, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ գառներին խառնեց։
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկանձ ու ոռնոց, աղմուկ, աղաղակ․․․