Արևը բացվեց աշխարքի վըրա,
Ցնցուղը զարկեց Սասմա սարերին,
Սարերը ելավ Դավիթը ահա
230
Իրեն երկաթի մահակը ձեռին —[1]
— Հե՛յ-հե՜յ գողեր ու գազաններ,
Ջարդեմ, քըշեմ սարերն ի վեր։
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ, դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Ու էն [ամպրոպի] ձենը [հենց] առած,
Վայրի գազաններն ելան զարհուրած
Իրենց որջերից, բըներից փախան»,[2]
< . . . > դատարկուն եղան։
Դավիթն էր ընկավ նրանց ետևից,
240
Որին մի սարից, որին մի ձորից
Գայլ, ինձ, առյուծ, արջ, եղնիկ բըռնեց,
Հավաքեց բերավ իր նախրին խառնեց,
Իրիկվան պահին քըշեց դեպ Սասուն։
[Մեկ էլ]<Քըն>ած քաղքըցիք մին էլ ինչ տեսանք
[Փոշին սարերում բարձրանում է վեր],