Տեսավ ոչ երկաթ տըրեխ կա ոտին,[1]
Ոչ ձեռքին մահակ։ Էնքան է վազել,
Մահակը մաշվել— կիսին է հասել։[2]
<3—4 անընթ. բառ> արա,[3]
Գըլուխդ պահիր աշխարքի վըրա։
Ու բան չըխոսաց Դավիթ հակառակ,
Ոչ էլ մըտածեց երկար ու բարակ։
Վեր կացավ֊գընաց։ Գընաց մի կորկում
Լոր էր ըսպանում, ճընճղուկ էր զարկում,
280
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ֊անորդի մի ծեր կընկա մոտ,
Կըրակի կողքին
Երկար֊ահագին
Մեկնըվում-քընում,
[Ու էլ ետ լուսին
Գընում իր որսին]։
Մի օր էլ երբոր իր որսից դարձավ,
Պառավը վըրեն սաստիկ բարկացավ․
— Վա՜յ, Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
290
Դու պետք է էն հոր զավակը լինես․
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին,
Ես եմ ու էն արտն Աստըծու տակին.
Ընչի՞ ես գընում տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կտրում։
Թե որսկան ես դու, նետ աղեղըդ ա՛ռ,