Գընաց ու գընաց, բարձրացավ մի սար,[1]
350
Բարձրացավ տեսավ— մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա֊քուլա,
Բարձրանում֊իջնում ետ քարի վըրա։[2]
< . . . > ու կանչեց Ձենով Օհանին.
— Ե՛լ, հորեղբայր, քանի քընես,[3]
Ել էն պայծառ լուսը մի տես,
Լուս է իջել բարձըր սարին,[4]
Բարձըր սարին, մարմար քարին,
360
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից, է
Էն ինչ լուս է բըխում քարից։
Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին.
— Է՛յ, որդի, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն Է զորավոր։
Էն լուսի տեղը կանգնած Էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը չարխափան։
Մըշտական, երբոր կըռիվ Էր գընում,