420
Գարնան շինենք եղ ու չորթան։
Ջան Կոզբադին, քաջ Կոզբադին,
Սասմա ծըռեր փըռեց գետին։[1]
Ու Կոզբադին փըքված, ուռած։
Շնորհակալ եմ, քույրեր, գոռաց,
Մինչև գալըս դեռ համբերեք,
Էն Ժամանակ պիտի պարեք։
— — —
Էսպես երգով,
Զոռով-զորքով
Գոռ Կոզբադին մտավ Սասուն,
430
Օհան լըսեց, կապվեց լեզուն։
Աղ ու հացով,[2]
Հաց ու թացով —
Առաջն ելավ
Խընդիրք արավ.
— Ինչ որ կուզես, առ — տա՛ր, ամա՜ն,
Վարդ աղջիկներ, կանայք Սասման,
Դառը դատած դեղին ոսկին,[3]
Գըթա մեր խեղճ, անտեր ազգին,[4]
Մի՛ կոտորիր, մի՛ տար մահու...[5]
440
Վերև աստված, ներքևը՝ դու...
— — —
Ասավ, բերին շարան֊շարան