Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/289

Այս էջը հաստատված է

Բ ինքնագիր

4


Երկու աշուղ կանչեց Խանդութ, դեղին ոսկի տըվավ շատ,[1]
Գընացեք, ասավ, Սասմա քաղաք, Դավթի տունը պայազատ.[2]
Իմ գովքն արեք Դավթի առաջ, սերըս սիրտը ձըգեցեք,[3]
Որ աչքերից քունը կըտրի, սըրտից հանգիստն ու [դադար]
5 Ասեք՝ էստեղ ես մինչև ե՞րբ մնամ քեզ։[4]
Ձիավորված < . . . > թըռած ե՞րբ պիտի գաս ինձ տանես։[5]
Սազերն առան աշուղները [երկրից երկիր], հողից հող[6]
Սազ անելով եկան հասան Սասմա քաղաք, Ջոջանց տուն։[7][8]

  1. 1 ա Երկու աշուղ կանչեց Խանդութ, ոսկի տըվավ լիառատ,
    բ Երկու գուսան կանչեց Խանդութ, ոսկի տըվավ լի ձեռքով,
  2. 2 Գնացեք, ասավ, Սասմա քաղաք, < ․ ․ ․ > Դավթի ([մոտ]) քով.
  3. 3 ա Իմ գովքն արեք Դավթի առաջ, սերըս սիրտը ձըգեք վառ,
    բ Իմ գովքն արեք Դավթի առաջ, արյուն դառնամ սիրտը կաթեմ,
  4. 5 ա Ասեք՝ էստեղ ես մինչև ե՞րբ քեզ սպասեմ կաթոգին,
    բ [Բարով արեք], ասեք՝ էստեղ ես մինչև ե՞րբ մնամ քեզ,
    գ Ու ինձանից բարով արեք, ասեք՝ մինչ ե՞րբ մնամ քեզ,
  5. 6 ա Վեր կաց արի, ինձ առ ու տար, դու ինձ մարդ, ես քեզ կին․․․
    բ Ձիավորված [թևավորված], ե՞րբ պիտի գաս ինձ տանես․․․
  6. 7 Սազներն առան աշուղները ու [անց կացան] սազ անելով,
  7. 8 ա Սազ անելով անցան հասան Ջոջանց տունը [բազմաիճոխ]
  8. 8 տողից հետո՝
    [Բարով տվին, բարով] < ․ . . >