Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/292

Այս էջը հաստատված է

Հասակն ասես, շիտակ, Դավի՛թ, վեր է վազել դրախտում նոճին,[1]
Ծըծերն ասես, ջուխտակ, Դավիթ, զանգակներ են ծոցի միջին,
Աչքերն ասես, սև են, ծով են, Դավիթ, մեջ կըցոլան աստղ ու արև,[2]
45 Ունքերն ասես, սև են, Դավիթ, սև֊սև ամպեր ծովի վերև,[3]
Ճակատն ասես, ճերմակ, Դավիթ, էն նոր ձնած դաշտը սերսուփ,
Ակռեքն ասես, գերմակ, Դավիթ, լույս են տալիս ծիծաղի հետ.[4]
Ծամերն, ասես, ճոխծամ, Դ<ավիթ՝> կրունկն են ծեծում հողին հավսար,[5]

  1. 42 ա Հասակն ասես, ճոճան, Դավի՛թ, դրախտում տընկած ծառ է դալար,
    բ Հասակն ասես, շիտակ, Դավի՛թ, դրախտում տընկած ուռի դալար,
    գ Հասակն ասես, շիտակ, Դավի՛թ, դրախտում տընկած բարդի դալար,
    դ Հասակն ասես, շիտակ, Դավի՛թ, դրախտում, տընկած սոս<ի> դալար,
    ե Հասակն ասես, շիտակ, Դավի՛թ, ոնց որ դրախտում կանգնած նոճին,
  2. 44 ա Աչքերն ասես, ծով են, Դավիթ, մեջ կվառվեն աստղ ու արև.
    բ Աչքերն ասես, ծով են, Դավիթ, մեջը կերվեն աստղ ու արև.
    գ Աչքերն ասես, ծով են, Դավիթ, մեջը լուսին, աստղ ու արև.
    գ Աչքերն ասես, ծով են, Դավիթ, լիքը լուսին, աստղ ու արև.
  3. 45—46 Ունքերն ասես, սև են, Դավիթ, սև֊սև ամպեր ծովի վըրեն,
    Ճակատն ասես, ճերմակ, Դավիթ, նոր ձյուն եկած դաշտի նման.
  4. 47 ա Ակռեքն ասես, գերմակ, Դավիթ, լուս են < 2 անընթ. > ցոլքում.
    բ Ակռեքն ասես, գերմակ, Դավիթ, մարգարտի շարքեր են սուրբ.
  5. 48 ա Ծամերն ասես, ճոխծամ, Դավիթ, կրունկ են ծեծում սև օձի պես,
    բ Ծամերն ասես, ճոխծամ, Դավիթ, կրունկ են ծեծում սև օձի նման,