Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/294

Այս էջը հաստատված է

Գ ինքնագիր

Երկու աշուղ կանչեց իր մոտ էն սիրունը սիրատենչ,
Լիքը բռով ոսկի տըվավ [լիուլի].
Կառնեք, ասավ, ձեր սազերը, կերթաք < . . . > դուք Սասուն,
Կերթաք, ասավ, [Սասմա քաղաք) < . . . > Դավթին դյուցազուն։
5 Իմ գովքը կանեք իր մոտ, իմ սերն իր սիրտը կըձգեք,[1]
Որ աչքերի քունը փախչի, սրտից հանգիստն ու դադար։
Սազներն առան աշուղները, ճամփա ընկան դեպ Սասուն,
Սազ անելով եկան հասան Սասմա քաղաք, Ջոջանց տուն։
Դուրսը նստած էր Ձենով Օհան (էն առաջին Ջոջանց տան)[2]
10 Ու < 2 անրնթ. > աշուղները Օհանին
Բարով տվին, բարով առան հարգով֊կարգով < . . . >
է՞ս է, ասին, Սասմա քաղաք, Ջոջանց տունը լիառատ։
Էս Է, ասավ, [Ձենով Օհան], ի՞նչ եք ուզում դուք Սասուն.[3]

  1. 5 Իմ գովքը կանեք իր մոտ, սերըս սիրտը ձգեք վառ,
  2. 9 Դուրսը նստած Էր Ձենով Օհան [մեծա<վորը>, ավագ<ը> Ջոջանց տան)
  3. 13 Էս Է, ասավ [Ձենով Օհան], ո՞ւմ եք ուզում դուք Սասուն.